10030807621in.am-ը գրում է.

ԶԼՄ-ների ազատության գծով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միատովիչը ուրբաթ հայտարարել է Ուկրաինայում ԶԼՄ-ների ազատության շարունակական խախտումների մասին, ներառյալ բռնության ակտերը, լրագրողների ձերբակալությունը, հեռուստաալիքների անջատումը: Այս մասին գրում է Ria Novosti-ն` վկայակոչելով ԵԱՀԿ-ին: Միատովիչը հայտարարել է, որ երկրի արևելքում հակամարտության գոտում անվտանգությունը դեռևս խնդրահարույց է:

«Մի քանի լրագրողներ նռնականետային կրակի տակ են հայտնվել Դոնեցկում, Լուգանսկում և Սլավյանսկում: Նրանց թվում են նաև ռուսական և բելառուսական հեռուստաալիքների լրագրողներ: Մայիսի 27-ին անհայտ անձինք այրել են Օդեսայի մարզում գտնվող «Իսմայելի զրուցակից» թերթի խմբագրատունը»,- ասել է նա:

ԵԱՀԿ ներկայացուցիչը քննադատել է նաև մայիսի 28-ին Լուգանսկում գրեթե բոլոր ուկրաինական հեռուստաալիքների անջատումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել