Azatutyun.am-ը գրում է.

Նախագահ Սերժ Սարգսյանը մոտ օրերս կանդրադառնա Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցելու գործընթացների վերաբերյալ հարցերին, ի պատասխան «Ազատության» հարցի՝ հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը։

«Ազատության» հարցերին, թե մասնավորապես, ո՞րն է Հայաստանի պաշտոնական արձագանքը մայիսի 29-ին Աստանայում՝ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ, Ղազախստանի նախագահի հնչեցրած այն հայտարարությանը, թե Հայաստանը կառույցին պետք է անդամակցի ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով, այսինքն՝ առանց Լեռնային Ղարաբաղի, և պատրա՞ստ է արդյոք պաշտոնական Երևանը շարունակել անդամակցության շուրջ բանակցությունները ու անդամակցել՝ այդ նախապայմանով, նախագահի մամուլի խոսնակը պատասխանել է. - «Ձեր նշած հարցերի վերաբերյալ արդեն իսկ բազմաթիվ մեկնաբանություններ են հնչել տարբեր պաշտոնատար անձանց կողմից։ Ինչ վերաբերում է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցելու գործընթացների վերաբերյալ այլ հարցերին, ապա տեղեկացնեմ, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մոտ օրերս առիթ կունենա դրանց անրադառնալու»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել