Հարց. 

Բժիշկ, կարծում եմ ես լուրջ խնդիրներ ունեմ: Վերջեւս նշանվել եմ, սակայն փեսացուիս հետ արդեն երկար ժամանակ է զբաղվում ենք պետինգով և որը ավարտվում է վիճաբանությամբ: Ես ունենում եմ սրտխառնոց և ուժեղ սրտխփոց, քանի որ ինձ թվում է, որ վատ բան ենք անում, որը նաև կարող է վատ անդրադառնալ մեր հետագա սեռական կյանքի վրա, այժմ ունեմ նաև վախ, որ նորմալ սեռական հարաբերություններից հետո էլ վատ կզգամ ինձ: Ինչպես հաղթահարել այս խնդիրները: Նախապես շնորհակալ եմ:

Հարցին պատասխանում է բժիշկ-սեքսապաթոլոգ, դոցենտ, ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսապաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար Սևադա Հակոբյանը.


Պետք է ասել որ պետինգը ,եթե երկար ժամանակ չի կիրառվում, (օր. ,մի քանի ամիս կամ տարիներ) ապա որևէ սեռական խնդրի պատճառ չի հանդիսանա, այն կարծես փոխարինող գործառույթ է իրականացնում մինչև հաստատվեն նորմալ սեռական հարաբերություններ:Այն հանգամանքը որ Ձեր մոտ նաև նկատվում է սրտխառնոց  և սրտխփոցներ, խոսում է այն մասին որ հնարավոր է դա լինի կոիտոֆոբիայի ( վախ սեռական հարաբերությունից ) նախանշաններ, որոնք դրսևորվում են նաև նևրոտիկ այդպիսի երևույթներով, ուստի կարծում եմ անհրաժեշտ կլինի սեքսոլոգիական նախապատրաստում (փսիխոպրոֆիլակտիկա)՝ հետագայում խնդիրներից խուսափելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել