Երեկվանից Աստանայում տեղի ունեցածի պատճառով սկիզբ առած կրքերը հանդարտեցնելու նպատակով Սերժ Սարգսյանի թիմակիցները թեպետ կցկտուր, բայց փորձում են մեզ համոզել, թե իրենք բացառում են Հայաստանի ու Ղարաբաղի միջև մաքսակետի գոյությունը, և իբր դրանով արդեն մեր մտավախությունները պետք է որ փարատվեին: Բայց Երևանը Աստանա չէ, և մեզանում քաղաքական «տյուբիտեյկայակիր» գործիչների քանակն այնքան էլ մեծ չէ, որ կարողանան մեզանում հասարակական տրամադրություններ առաջացնել, թե իբր ամեն ինչ նորմալ է: 
Եվրասիական տնտեսական միությունը, եթե ԼՂՀ-ն չի ճանաչում որպես Հայաստանի անբաժանելի մաս, դրանով իսկ նաև՝ ԵՏՄ-ի, ուրեմն պետք է ՄԱԿ-ի կողմից իր անդամ երկրների արտաքին սահմաններն ամուր փակի օտար պետությունների առաջ, առավել ևս՝ չճանաչված պետության: 
Ո՞վ է վերահսկելու ԼՂՀ-ի արտաքին սահմանները: Մենակ չասեք՝ Հայաստանը, թե չէ մեկը լինի մեր սահմանները պահի, ավելի ճիշտ, այդ մեկը կա՝ ՌԴ-ն է: Իսկ Ռուսատանը չի կարող պաշտպանել նաև Ղարաբաղի արտաքին սահմանները, քանի որ ոչ ոք նրան թույլ չի տա զորքեր մտցնել տարածաշրջան՝ չկարգավորված հակամարտության պարագայում: 
Այնպես որ, մենք հայտնվել ենք այս ողբերգական վիճակում, քանի որ մեր երկիրը ղեկավարում է մի մարդ, ով շրջապատող աշխարհն ընկալում է տակի աթոռի միջոցով, և դա է պատճառը, որ նրա բոլոր որոշումները «հետույքային» են: Իսկ այդ կարգի գործիչը կարո՞ղ է լայնախոհ լինել, լուրջ պետական հարցեր լուծել: 
Բայց մի՞թե միայն Ազատիչն է մեղավոր, կամ էլ նրա հլու-հնազանդ կամակատարները, ովքեր պատրաստ են մի թուլափայով մաս-մաս կամ ամբողջությամբ օտարին հանձնել մեր հայրենիքը:
Իրենց մեղքի բաժինը լավ գիտենք ու ամեն օր խոսում ենք այդ մասին, իսկ գուցե դրան զուգահեռ մե՞ր մեղքի բաժինն էլ մատնացույց անենք, որ սրանք շարունակում եմ մեր երկիր ճակատագիրը տնօրինել: 
Այո՛, եկել է բախտորոշ պահը. կա՛մ մենք կկորցնենք Ղարաբաղը, ու նաև Հայաստանը, կա՛մ կստիպենք այս ապազգային իշխանություններին կորցնել իրենց աթոռները, որից հետո կփրկենք թե՛ Ղարաբաղը և թե՛ Հայաստանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել