Երբեմն մարդիկ սխալ են ընկալում ազգային ինքնության և էթնիկական պատկանելության գաղափարը: Էթնիկական խումբը չի կարող գոյություն ունենալ առանց անվանման կամ տարբեր անվանումներով: Էթնիկական խումբն ունի մի շարք տարբերակիչ հատկություններ: Դրանցից մեկը էթնիկ անվանումն է: Եթե վրացիները գոյություն են ունեցել, սակայն նրանք վրացի չեն անվանվել, ապա ինչո՞վ էին նրանք տարբերվում միևնույն տարածքում բնակվող աբխազներից: Ոմանք պատասխանում են՝ լեզվով: Այս պատասխանը սխալ է. չէ՞ որ կան բազում էթնիկական խմբեր, ովքեր խոսում են միանման կամ միևնույն մայրենի լեզվից ծագած լեզուներով, սակայն համարում են, որ իրենք էթնիկապես տարբեր են: Այսպիսի բազում օրինակներ նկատվում են սլավոնական, գերմանական և այլ ժողովուրդների մեջ: Հոլանդացիները խոսում են այնպիսի լեզվով, որը շատ առումներով գերմաներենի բարբառ է հիշեցնում: Այնուամենայնիվ, նրանք իրենց գերմանացի չեն համարում: Այսպիսով, այստեղ տեղին չէ այն փաստարկը, որ վրացիները գոյություն են ունեցել, սակայն չեն ունեցել էթնիկական անվանում: Էթնիկական խումբը ձևավորվում է լեզվի, գենետիկայի, ընդհանուր պատմության, մշակույթի, էթնիկական անվանման և հաճախ, սակայն ոչ միշտ, ընդհանուր կրոնի շնորհիվ: Սրանք բոլորը կարևոր գործոններ են: Առանց էթնիկական անվանման հնարավոր չի լինի տարբերակել լեռնաբնակ նույնատիպ ցեղերին, որոնք միանման լեզու և մշակույթ ունեն: Մի լավ օրինակ հանդիպում է հին տեքստերում, որտեղ դասական հեղինակները ՄԻՇՏ տարբերակում են մտցնում կոլքերի ու իբերացիների միջև:  

625565_468875963180964_1732791829_n

Հին կոլքերը եգիպտացիներ էին, ում ամենայն մանրամասնությամբ նկարագրել է Հերդոտոսը

«Կոլխիդայի բնակիչները եգիպտացիներ են: Ես սա ինքնուրույն հասկացել եմ մինչև ուրիշներից այս մասին լսելը: Երբ ես ձեռնամուխ եղա այս հարցի ուսումնասիրությանը, ես նրանց երկուսին էլ հարցեր ուղղեցի: Կոլխերը ավելի շատ բան էին հիշում եգիպտացիների մասին, քան եգիպտացիները կոլխերի մասին: Սակայն եգիպտացիներն ասում էին, որ իրենք կարծում են, որ կոլխերը Սեսոստրիսի բանակի մասն են կազմել: Ես ինքս էլ էի կռահում, որ դա այդպես է ոչ միայն նրանց մուգ մաշկի և գանգուր մազերի պատճառով (այս նշանները ոչնչի մասին էլ չեն վկայում, քանի որ կան բազում այլ ռասաներ, որոնք նույնպես այդպիսի արտաքին տվյալներ ունեն), այլև մի այլ պատճառով: Մարդկային բոլոր ռասաներից միայն կոլխերը, եգիպտացիները և եթովպացիներն են ի սկզբանե ունեցել թլպատության ավանդույթը: Փյունիկացիները և սիրիացիները, ովքեր բնակվում են Պաղեստինում, խոստովանում են, որ իրենք դա սովորել են եգիպտացիներից և սիրիացիներից՝ Թերմոդոն և Պարթենիոս գետերի մոտակայքում, իսկ մակրոնացիները, որոնք նրանց հարևաններն են, ասում են, որ նրանք վերջերս կոլխերից են սովորել թլպատել մարդկանց: Թլպատությունը միայն այս ռասաների շրջանում է տարածված: Նրանք ճիշտ նույն կերպ են թլպատում մարդկանց, ինչպես եգիպտացիները: Ինչ վերաբերում է եգիպտացիներին ու եթովպացիներին, ես չեմ կարող ասել, թե նրանցից որն է մյուսից յուրացրել թլպատության ավանդույթը: Կասկած անգամ չկա, որ սա հնագույն ավանդույթ է: Մյուս ազգերը թլպատության ավանդույթը յուրացրել են եգիպտացիների հետ հարաբերություններ հաստատելուց հետո: Այն փյունիկացիները, ովքեր հարաբերվել են Հելլադայի ժողովրդի հետ, դադարել են կիրառել այս ավանդույթը և այլևս չեն թլպատում իրենց երեխաներին» (Հերոդոտոս, «Պատմություն», Գիրք 2: 104):

Շարունակելի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել