Emedia.am-ը գրում է.
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մայիսի 30-ին հանդիպեց Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության եւ իրավագիտության ֆակուլտետի մի խումբ ուսանողների հետ:
ԱԺ փոխնախագահը պատասխանեց ուսանողներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերում էին Հայաստանի արտաքին եւ ներքին քաղաքական առաջնահերթություններին, տարածաշրջանային զարգացումներին ու անվտանգության խնդիրներին:
Էդուարդ Շարմազանովը խոսեց ԼՂ հիմնախնդիրը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում խաղաղ բանակցությունների ճանապարհով լուծելու, հարեւան երկրների հետ խաղաղ գոյակցության, Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունները կարգավորելու Հայաստանի դիրքորոշման մասին: Նրա գնահատմամբ՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը եւ ժխտողականության դեմ պայքարը շարունակելու է մնալ երկրի արտաքին քաղաքական կարեւորագույն խնդիրներից մեկը, ինչը ոչ միայն պատմական ճշմարտությունը վերականգնելու, այլեւ հնարավոր նման ոճրագործությունները կանխելու նպատակ ունի: Թուրքիայի նախագահին Հայաստան հրավիրելու ՀՀ նախագահի քայլը Էդուարդ Շարմազանովը գնահատեց խիզախ եւ արդարացված, ինչը բխում է մեր երկրի ազգային ու պետական շահերից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



