Tert.am-ը գրում  է.

Իհարկե, Ղարաբաղը Սփյուռք չէ, այլ մեր հայրենիքն է, և ակնհայտ է, որ Ալիևն այլ կերպ չէր էլ կարող վարվել. այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ զարմանալով լրագրողների հարցից, թե հնարավո՞ր է Հայաստանի և Արցախի միջև անցակետ դրվի։

Նախարարը զարմանում է, ինչու են ընդհանրապես Ալիևի ասածները փորձում ցիտել։ Հարցին, թե ինչու հենց Աստանայում նույն հարցը չտվեց Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը Ալիևի նամակն ընթերցող Ղազախստանի Նախագահ Նազարբաևին, Սփյուռքի նախարարը պատասխանեց. «Բայց ինչո՞ւ պետք է պատասխաներ, ասեր՝ ինչու եք Ալիևին ցիտո՞ւմ, ես եմ Ձեզ ասում՝ մի ցիտեք։ Սերժ Սարգսյանը պետության ղեկավար է և գործ ունի պետության ղեկավարների հետ»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել