Վերջերս ինձ առավելապես մի հարց էր հետաքրքրում. որքանո՞վ է իրավական, եթե Եվրասիական նորաստեղծ միություն ենք մտնում՝ առանց հանրաքվեի. այնպես, ինչպես Մաքսային միություն, եւ ի՞նչ է տալու հայաստանցուն՝ այդ միությանն անդամակցելը՝ կոնկրետ փաստերովՄեկ էլ հոպ՝ մայիսի 29-ին «Կենտրոն»  հեռուստաալիքով  մեկնաբան Դուլյանը ոնց որ իմ եւթերեւս, բազմաթիվ հայերի ու հայաստանցիների մտահոգող այդ հարցին անդրադարձավ. որեւէ մեկի կարծիքը հարցրե՞լ են, եւ ի՞նչ է տալու այդ միությունը, կա՞ պայմանագիր: «Կենտրոնի» մեկնաբանը նաեւ հեգնանքով հարցադրում արեց, «կասկած» հայտնելով, թե միգուցե հարցում կատարողները (եթե եղել են), իրենց բնակարանի դռան զանգը տվել են, բայց ինքը ֆուտբոլ նայելիս է եղել, ու չի լսել զանգի ձայնը...Ամենազարմանալին այդ ֆոնի վրա այն է, որ 25 տարի շարունակ Հայաստանի բաղկացուցիչ մաս կազմող (ըստ էության), արյուն-քրտինքով ու մարդկային կորուստների գնով ձեռք բերված Ղարաբաղն այդ հարթության վրա չի դիտարկվում որպես հայաստանյան տարածք, եւ Եվրասիական միության կազմի մեջ մտնող Ղազախստանի գլխավոր «աքսակալ» Նազարբաեւը «մտահոգություն» է հայտնել, թե Ղարաբաղին ընդգրկելու դեպքում ադրբեջանցի «եղբայրները» կվիրավորվենԱյ քեզ բա՜ն. իսկ Ռուսաստանը, որ Ադրբեջանին տանկ  ու զենք է վաճառում, մտածո՞ւմ է, որ Հայաստանը կնեղանա (կարծեմ էլի «Կենտրոնն» էր, օրերս ամփոփեց, թե Ադրբեջանը Ամերիկային նավթ է ծախում, հետո էդ փողով Ռուսաստանից տանկ է առնում. թեպետ, իբր Ռուսաստանի «ժամկետանց» տանկերըդե տանկի ժամկետանցը ո՞րն է, առնվազն սահմանի վրա խժդժություններ կառաջացնի ու մարտական գործողություններ կսկսի: (Չենք կարծում, թե Եվրասիական միություն մտնելիս Ռուսաստանը օրերս Ուկրաինայից «վերանվաճված» Ղրիմին չի ընդգրկելուՂարաբաղին Հայաստանից առանձնացնելը համարժեք է նրան, որ այրի կամ ամուսնալուծված որեւէ կին՝ կրկին ամուսնանալ պատրաստվող, առանց իր երեխայի ճակատագրի մասին մտածելու՝ համաձայնվի նոր ամուսնու պայմանի հետ, ու ամուսնանա՝ առանց երեխային հետը տանելուՀիշեցնենք, որ Եվրասիական միության մեջ մտնող Բելառուսի նախագահ Լուկաշենկոն էլ պայման էր դրել, որ ապրանքների ներմուծման հարցում միության մեջ մտնող երկրների համար պայմանները նույնն են լինելու. այսինքն՝  բացառվում է, որ Հայաստանի համար տնտեսական «զեղչեր» արվեն (ինչպես վերջերս փորձում էր հավատացնել նախարար Ճշմարիտյանը՝ «Ազատություն» ռադիոկայանով, եւ անգամ ձևացրեց, թե ինքը տեղյակ չէ Լուկաշենկոյի հայտարարության մասին. էդ ո՞նց եղավ, որ շարքային հեռուստադիտողները տեղյակ են, բայց նախարարը տեղյակ չէ): Եվ այդ դեպքում ո՞րն է Հայաստանի «քյարը» Եվրասիական միությանն անդամակցելու դեպքում, եթե Ղարաբաղին չեն ընդունելու Եվրասիական միության մեջ, տնտեսական առավելություններ ու «արտոնյալ» պայմաններ էլ չկա՞ն:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել