Ալիևի նամակը Նազարբաևն ընթերցեց, ու որոշ մարդիկ հնարավորություն ստացան իրենց անիմաստ մտքերը արտահայտելու:
Պետք է տեղյակ լինել, որ Հայաստանը միջազգային կազմակերպություններին մեծամասամբ անդամակցում է ՀՀ տարածքով, որը չի ենթադրում ԼՂՀ-ն, բայց այդ անդամակցություններից հետո ես երբեք մաքսակետեր չեմ տեսել Արցախի սահմանին: Ուորլիքն էլ հայտարարություն արեց, որը 6 տարվա վաղեմություն ուներ, ու մենք կրկին սկսեցինք այն վերլուծել:
ԵՏՄ-ը անդամակցելը նույնպես չի պարտադրում Հայաստանին մաքսակետեր դնել սահմանին, քանի որ այդ միության կանոնադրությունը թույլ է տալիս, որ պետությունը ինքը որոշի՝ տնտեսական միությունից անկախ ում հետ պետք է ունենա ազատ տնտեսական գոտիներ և մաքսակետեր (անդամ-պետությունների հետ համաձայնեցնելուց հետո): Սա հասկանալու համար պետք էր ոչ թե սադրել, այլ ուղղակի ուսումնասիրել:
Արցախը հանձնելու մասին որևէ խոսք չկա, քանի որ, եթե ուշադիր լինեք, կհասկանաք, որ Ալիևի նպատակն էլ հենց դա էր, որ իր հայաստանյան կողմնակիցները բարձրացնեն այդ հարցը ու անիմաստ մեկնաբանեն, կեցցեք, դուք պատվով եք կատարում ձեզ վրա դրված գործը:
Նազարբաևը կարդաց այդ նամակը, որովհետև իր պետությունը ունի իր շահերը, ու նրանք կապված են Ադրբեջանի հետ ու մեծ հաշվով ո՛չ նրա հայտարարությունը, ո՛չ նամակը ոչինչ չեն փոխում, որովհետև դրանք նորություններ չեն:
Նախագահը շփոթվել էր կամ ինչո՞ւ այդ պահին չպատասխանեց: Ահա ևս մեկ հարց, որը երեկվանից տանջում է շատերին: Նախագահը, ամենայն հավանականությամբ, զարմացել է, որովետև հասկացել է, որ Նազարբաևը նոր «հեծանիվ» չի հնարում և էլ ավելի է զարմացել, որ այդ մարդը ինչ-որ նամակ է սկսել կարդալ, որը որևէ աղերս չի ունեցել այնտեղ հավաքվելու հետ: Նախագահը չի պատասխանել, որովհետև սա քաղաքականություն է, այլ ոչ թե բեսեդկա, ծանրութեթև է պետք անել ու նոր պատախանել: Մի քիչ մտածել ու նոր խոսել, լավ ասացվածք է, օգտագործեք:



