Հայերս այդպես էլ չսովորեցինք քաղաքականությանը գնահատական տալ առանց էմոցիաների: Աստանայում կատարվածը ունի երկու կողմ՝ էմոցիոնալ և քաղաքական: Էմոցիաները մեզ միշտ էլ խանգարել են: Սկսենք էմոցիոնալից: Իհարկե, բոլորիս համար տհաճ և զայրացնող էրոր մեր կամա թե ակամա դաշնակիցները՝ Ռուսաստանը և Բելառուսը՝ ի դեմս իրենց նախագահների, բերանները ջուր առած նստել էին և նայում էինվայ դաշնակից Ղազախստանի նախագահի՝  հեյդարովիչի նամակը ընթերցելունհամաձայնում էինոր պետք է ՄՄ-ն և ԵՏՄ-ն գրողի ծոցը ուղարկած Ադրբեջանի տեսակետը հաշվի առնվիցավալի էր տեսնելոր մեր երկրի նախագահը զարմացել էրոր նման ելույթ եղավ Նազարբաևի կողմից: Դաշնակիցների պահվածքը մի փոքր անինքնասիրություն էր հիշեցնումոր իրենց գրողի ծոցը ուղարկած երկրի նախագահի նամակը ընթերցում է իրենց դաշնակիցը և իրենք էլ գլուխները կախ լսում էինդա միայն Սերժ Սարգսյանի և Հայաստանի համար վիրավորական չէր: Եթե նրանց ձեռնտու էոր աշխարհին երևա իրենց թուլամորթությունը, դա իրենց ընտրությունն է: Այս քայլը, իհարկե, մասսայական պրոպագանդայի համար էր և այսբերգի գագաթն էրբայց երևացող կողմի մեջ նաև մտնում է նրանց անինքնասեր պահվածքըեթե նրանք ազռստանին և նրա դաշնակից Նազարբաևին իրենց տեղը ցույց չտան հենց նույն պրոպագանդիստական դաշտումհենց իրենք էլ ամբողջ աշխարհի առաջ կխայտառակվեն՝ իրենց դաշնակցին դավաճանելու և նման մանիպուլիացիաների ենթարկվելու համարվաղը ո՞վ կուզի նմանների հետ դաշնակցել: Ուզեք թե չուզեքսիրեքթե չսիրեքբայց Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության նախագահն է և պետք է այս հարցում նրա թիկունքին կանգնենքոր անակնկալի հայտնված վիճակից կարողանա դուրս գալ և համարժեք քայլեր ձեռնարկելնրա ձախողման դեպքում բոլորս ենք տուժելուսա պետք է գիտակցենք և մի կողմ դնենք տարաձայնությունները: Էմոցիոնալից անցնենք քաղաքական կողմին: Պետք է կարողանանք ամեն իրավիճակից օգուտ քաղել՝  Ադրբեջանի և նրա դաշնակցի զենքը իրենց դեմ օգտագործելով: Ասում են՝ Հայաստանը պետք է մտնի ԵՏՄ ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններովինչպես այլ կառույցներ է մտելխնդիր չկամենք ե՞րբ ենք ասումոր ԼՂՀ-ն Հայաստանի Հանրապետության մաս է: Մենք ասում ենքոր ԼՂՀ-ն անկախինքնիշխան պետություն է: Բայց մենք էլ մեր պայմանը պետք է դնենքեթե ասում եք՝ մաքսակետ բացենք Արցախի հետուրեմն ճանաչեք ԼՂՀ-ն որպես անկախ պետությունմաքսակետ պետության հետ են դնումկճանաչեք՝ կդնենք: Իսկ եթե իրենց էշը քշենուրեմն պետք է մեր պայմանը դնենքոր խնդիր չկաբայց մենք մաքսակետ չենք դնի մարդասիրական նկատառումներովդա մեր պայմանն է: Պետք չէ թյուրքերի լարած թակարդն ընկնելկարող ենք և օգուտ քաղել ու հաղթած դուրս գալ: Ընդամենը պետք է էմոցիաներին չտրվել և սառը գլխով մտածելամենավատ դրությունից էլ ելք կա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել