ԱկԾիվիստներից Գևորգ Սաֆարյանի հանդեպ քրեական հետապնդում է սկսվել ու, ինչպես բարդ չէր կռահել, հիմա ակԾիվիստ-պայքարիստական ողջ ախպերությունը ձեռնամուխ է եղել Սաֆարյանի շուրջ սուրբ նահատակի ու ռեժիմի անմեղ զոհի ամպուլա կերտելու հարցին:
Սակայն մի վայրկյան, մոռացա՞ք, որ սույն ակԾիվիստը, ով սրտաճմլիկ պատմում է, թե ինչպես էին բիրտ ոստիկանները իրեն ծեծում ու ձեռքը կոտրելու աստիճան ոլորում (բայց արի ու տես, որ կոտրելու աստիճան ոլորելուց հետո չէր կոտրվել), այդ օրը ինքն էր առաջինը գոռգոռում ոստիկանների վրա, կոնֆլիկտ սադրում, իսկ հետո ամենավերջին հայհոյանքները տեղում նրանց գլխին, որոնց համար ոստիկան չլիներ, լիներ այլ քաղաքացի, կտար կսպաներ էս պսևդո ընդդիմադրին:
Հիմա էլ ողբ են կապել, թե բա քաղաքական հետապնդում են իրականացնում... Թող ինձ ներեն սենտիմենտալ մարդիկ, բայց ես, օրինակ, գտնում եմ, որ արդար կլինի, որ այս գրանտակերին դատեն, որովհետև նա իրոք խախտել է օրենք ու արել է դա չարամիտ դիտավորթյամբ, երկրորդն էլ, այս մարդկային տեսակը վարկաբեկում է արդար պայքարի դուրս եկող ցանկացած մեկին, քանզի նորմալ մարդկանց ասոցացնելու են սրա ու սրա նմանների հետ: Մոլախոտի դեմ եթե չես պայքարում, ողջ բոստանն է պատում:



