Նախ փորձենք հասկանալ. Նազարբաեւի հայտարարությունը պլանավորված-պայմանավորվա՞ծ էր, թե անսպասելի հնչեց:
ա) Իհարկե, հաշվի առնելով Բատկայի եւ Սուլթանի` նոր, ընդհանուր վերաբերմունքը Եվրասիական միությանը, կարելի է նաեւ պնդել, որ դա Եվրասիական միությունը ոչ եւս անելու եւս մեկ խորդ էր` այն քաղաքականապես հողանցման ենթարկած Նազարբաեւի կողմից:
բ) Բայց իրականում կարծում ենք, որ դա Պուտին-Նոր Սուլթան պասաժ էր` Ալիեւի նավթային սեղանին, որպեսզի վերջինիս ամբողջովին չնետվի Արեւմուտքի գիրկը, որտեղից մի կերպ են պոկել:
գ) Եւ, այնուհանդերձ, ճշմարտությունը հետեւյալն է:
Ղարաբաղի ու Հայաստանի միջեւ մաքսային կետ չի դրվի:
Հարցը կհետաձգվի:
Մինչեւ կորոշվի Դոնեցկի, Աբխազիայի, ինչու` ոչ, Օսիայի (չնայած ասում են` էս մեկն ուղղակի անհնար կլինի)` Եվրասիական խոռճոկելու հարցը:
Հ.Գ. Շան գլուխը թաղված է այլ տեղում.
- Հայաստանյան կողմին ռուսաստանյան եւ ղազախական կողմը փաստի, առավել ստույգ` անակնկալի առաջ կանգնեցրեց` նման հայտարարություն անելով:
Ինչո՞ւ լռեց Սերժ Սարգյսյանը:
Նա նախատեսե՞լ էր նման բան: Այո:
Հ.Գ. Ի դեպ, եթե կարելի է, ես վաղեմությունը կորցրած մի ինֆորմացիա ինձ թույլ տամ հրապարակել:
Սեպտեմբերի երեքից` ՄՄ-ին անդամակցելու հայտարարությունից հետո, Սերժ Սարգսյանի մոտ հանդիպում եղավ` լրագրող-վերլուծաբանների հետ. ինքս ուղղեցի Ղարաբաղի ու Հայաստանի միջեւ մաքսային կետ դրվելու հարցը:
Հիշեցնեմ` անցած սեպտեմբերին էր դա:
Պատասխանը հետեւյալն էր.
-Նազարբաեւն Ալիեւի խնդրանքով այդ հարցը միշտ կբարձրացնի, բայց դուք ժամանակի ընթացքում կտեսնեք, կհամոզվեք, որ դա այդպես չէ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karmendavtian/posts/317789645042951?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել