Ինձ հարցնում են, ասում են, այ դու գրում ես «սա վեհ չէ», բայց ո՞րն է վեհությունը, ո՞վ է վեհը։ Այս ի՞նչ նացիստական հայացքներ են։
Փաստորեն, կարիք կա մանրամասնել։
Ես Մայակովսկի չեմ բնավ, բայց եւ նացի չեմ։ Հակառակը, ես ուզում եմ ցույց տալ, որ հանդուրժողականությունը կապ ունի վեհության հետ, իսկ անհանդուրժողականությունը՝ հետամնաց լինելու, ոչ վեհ լինելու հետ։
Ես գրելու եմ ինչու է սերը վեհ, իսկ ատելությունը եւ խանդը՝ ոչ։
Ու որ վեհությունը բանականության հետեւանք է։
Այո, ես ասում եմ, որ մարդը սոցիալական կենդանի է։ Ես նաեւ սիրում եմ շեշտել, որ մարդը բանական մարդ է։
Ես կարծում եմ, որ վեհը՝ շատ մարդկային է, շատ բանական է։
Կենդանիները գուցե եւ կարող են վեհ քայլեր անել, բայց դա վեհության ամենացածր մակարդակն է, երբ խոսքը գնում է իրենց տեսակի պահպանման մասին։
Բացի դրանից, իրենց քայլերը ավելի թվացյալ են վեհ, որովհետեւ պայմանավորված են բնազդներով, ու ոչ՝ գիտակցված մոտիվներով։
Բանականության պատճառով մեր ու կենդանիների մոտիվները հաճախ տարբերվում են։
Բանականությունն է փոխում մեր մոտիվները, այո, վեհացնում դրանք։
Անշուշտ, վեհությունը կապ ունի մոտիվների հետ։
Այնպես, ինչպես մի սիմպտոմը կարող է պատճառաբանված լինել զանազան հիվանդություններով, այնպես էլ մարդու արարքը, քայլը, կարող է պատճառաբանվել զանազան մոտիվներով։
Շարունակությունն` այստեղ



