Սովետական Հայաստանն իբր շատ սիրողներին՝ գիտե՞ք արդյոք դուք շարքից: Ձեր իբր այդքան սիրելի Սովետական Հայստանի Կոմկուսի առաջին 7 ղեկավարներից՝ Ալիխանյան, Լուկաշին, Հովհաննիսյան, Հովսեփյան, Կոստանյան, Խանջյան, Ամատունի 6-ը գնդակահարվել են 1937-38 թթ"-ին, իսկ մեկը՝ Աշոտ Հովհաննիսյանն «ընդամենն» աքսորվել նույն թվերին ստալինյան կառավարության կողմից: Նույն շրջանի Սովետական Հայաստանի 5 վարչապետներից 3-ը նույնպես «պատահաբար» մահացել են 1937-38-ին, մեկը՝ Մյասնիկյանը դրանից տարիներ առաջ մահացել է վթարում, այլապես ամենայն հավանականությամբ կդառնար 4-րդ գնդակահարվածը, եւ միայն մեկը չգիտեմ ոնց վերապրել է 37 թ.-ը: Անկեղծ ասած էս պահին ալարում եմ ստուգել վիճակագրությունն անուններով, բայց վստահ եմ, որ Հայաստամում սովետական իշխանություն հաստատած Հեղկոմի կազմի մեծ մասը նույն ճակատագիրն է ունեցել, նաեւ սովետական Հայաստանի 20-30-ականների խորհդարանի նախագահները, նախարարները՝ բոլորն ովքեր ավանդ են ունեցել Սովետական Հայաստանի կայացման գործում: Այ էսպես եք, իբր թե սիրում սովետական Հայաստանը՝ արձան դնելով այդ երկիրը կայցնողների ճնշող մեծամասնությանը ոչնչացրած կառավարության անդամին: Այ թե ով է եղել եւ է՛՝ իսկական նիհիլիստը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ustahrant/posts/10203994948698297?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել