Որքան էլ թվա, թե դիվանագիտությունը կիրթ մարդկանց արվեստ է, ապա մենք սխալվում ենք... Սա այն դեպքն է, երբ իմ խորին համոզմամբ, մեր երկրի նախագահը պետք է հենց տեղում շատ կոպիտ պատասխան տար Նազարբաեւին, որքան էլ որ Հայաստանը հյուր է, իսկ Նազարբաևը տան տեր, միևնույնն է, պատասխանել պետք էր, և այդ պատասխանը պետք է լիներ Նազարբաևին ընդհատելով: Դե արի ու մի ասա, այ Նազարբաև, էդ ո՞ր էթիկայով է գրված, երբ «բարեկամ» երկրների հավաքի ժամանակ կարելի է ընթերցել երկրներից մեկի թշնամի պետության ղեկավարի նամակը: Իհարկե հասկանալի է, որ այստեղ Սերժ Սարգսյանի գլխին սարքել են, իսկ դա պարտավոր էր կանխել մեր դիվանագիտական կորպուսը, գոնե ռուսները չպետք է թույլ տային, որ հրապարակավ նման վիճակում հայտնվի Հայաստանի նախագահը: Չնայած դիվանագիտական կորպուսից ի՞նչ ակնկալենք, երբ դեսպաններ են նշանակվում բացառապես Հայաստանից ցրելու համար, թե ինչ կանեն հյուրընկալ երկրներում` բոլորս էլ գիտենք: Մի խոսքով` տհաճ էր տեսնել սեփական երկրիդ ղեկավարին այս վիճակում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել