Footsport.am-ը գրում է.
Ինչպես ցանկացած մարզաձևում, բասկետբոլում էլ փոքրիկ խորամանկություններն անպակաս են: Դրանք կարող են առաջին հայացքից մանրուք թվալ, սակայն երբեմն նաև հնարավոր է որոշիչ դեր կատարեն մրցախաղի ընդհանուր արդյունքում: Բասկետբոլի ազգային միության կիսաեզրափակիչ շարքի 5-րդ մրցախաղում Ինդիանան դժվարին պայքարում առավելության հասավ ԲԱՄ-ի գործող չեմպիոնի` Մայամի Հիթի նկատմամբ`93:90 (22:16, 11:26, 31:15, 29:33): Գաղտնիք չէ, որ Մայամիի հաջողությունները մեծապես պայմանավորված է Լեբրոն Ջեյմսի արդյունավետ խաղով: Սակայն սովորաբար միավորների նկատելի քանակ ապահովող Ջեյմսն այս անգամ զարմանալորեն պասիվ էր: Այս խաղում Լոբրոնն իր թիմին բերեց ընդամենը 7 միավոր: Չենք պնդում, սակայն հնարավոր է, Լեբրոնի ցածր արդյունավետությանը խանգարեց նաև մրցակցի հարձակվող Լենս Սթիվենսոնը, ով Մայամիի հարձակման առաջատարի ականջին… օդ էր փչում: Չնայած այդ դրվագում Լեբրոնը համբերատարություն դրսևորեց, սակայն բացառված չէ, որ մրցակցի հանդգնությունն իր ազդեցությունը թողեց Լեբրոնի արդյունավետության վրա: Ինդիանայի դեմ 7 միավորը փլեյ- օֆֆում հանրահայտ բասկետբոլիստի նոր հակառեկորդն էր: Նախկինն արձանագրվել էր 2011-ին, երբ Դալլասի հետ մրցախաղում Լեբրոնն իր անվան դիմաց գրանցել էր ընդամենը 8 միավոր:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ