Ասում են՝ ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռագոզինի գլխավորած պատվիրակության՝ օրերս Սիրիա կատարած այցից հետո որոշում է կայացվել Արաբական Հանրապետության բոլոր դպրոցներում ռուսերենը ներառել որպես պարտադիր ուսումնական առարկա: Ավելի վաղ խոսվում էր նաև Սիրիայի և Մաքսային միության, ապա՝ Եվրասիական տնտեսական միության միջև առևտրատնտեսական հատուկ հարաբերություններ հաստատելու մասին:
Կարծում եմ, այնուամենայնիվ, ներկա ժամանակահատվածում նման բնույթի տեղեկատվությունը, հայտարարություններն առավելապես հռչակագրային բնույթ են կրում, և դրանց առաջնային գործառույթը հոգեբանական-քարոզչական դաշտում է՝ հաշվի առնելով, իհարկե, վերջին շրջանում ՌԴ դեմ իրականացվող մեկուսացման քաղաքականությունը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.petrosyan.05/posts/695308803839670?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



