«Հայկական Վերածնունդ» շարժումը իր ցասումն է հայտնում Ժիրայր Սեֆիլյանի դեմ ուղղված Հայաստանի ԱԱԾ-ի նոր սադրանքի վերաբերյալ, որտեղ նա մեղադրվում է Քեսաբի օգնության համար կամավորական ջոկատներ կազմելու և քեսաբահայությանը աջակցելու մեջ: Նախօրոք հարկ ենք համարում նշելու, որ այսպիսի մեղադրականը ինքնին դավաճանություն է քեսաբահայության, ինչպես նաև ողջ հայության հանդեպ:
Սեֆիլյանը, ի տարբերություն իշխանավորների և այլ քաղաքական ընդդիմադիրների, մինչ օրս մտածել է ոչ թե սեփական գրպանի և անձնական բարօրության, այլ ժողովրդի, ազգային պետության և պետականության մասին: Գիտակցելով և սարսափելով այն փաստից, որ ժողովուրդը միանալու և զորավիգ է կանգնելու Ժիրայր Սեֆիլյանի համազգային շարժմանը` իշխանությունը իր լծակների օգնությամբ խայտառակ և վտանգավոր փորձ է ձեռնարկում սիրված և հարգված հերոսին չեզոքացնելու ուղղությամբ:
Այս ամենը հիմք ընդունելով՝ «Հայկական Վերածնունդ» սփյուռքյան շարժումը Ժիրայր Սեֆիլյանին վերցնում է իր պաշտպանության տակ և նրան հասցեագրված ցանկացած սպառնալիք «Հայկական Վերածնունդ»-ն ընդունում է որպես իրեն հասցեագրված սպառնալիք` հրահրողին ստիպելով պատասխան տալ «Հայկական Վերածնունդ» շարժման առջև:
Հայկական Վերածնունդ
Մայիսի 26, 2014



