Նազարբաևը խոսում է այն մասին, որ իբր երբ Հայաստանը անդամակցել է ՄԱԿ-ին, ապա նրա սահմանները դրանով ամրագրվել կամ ճանաչվել են: Չկա նման բան: Անդամակցումը ՄԱԿ-ին կապ չունի ոչ երկրի ճանաչման, ոչ էլ, առավել ևս, սահմանների ճանաչման հետ:
«Խոսքերս հաստատելու համար վկայակոչեմ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի և Անվտանգության խորհրդի համապատասխան պաշտոնական փաստաթղթերը: Դեռևս 1950թ. մարտի 8-ին ՄԱԿ-ի այդ ժամանակվա Գլխավոր քարտուղարը՝ Թրիգվի Լիին (Trygve Lie), պաշտոնական նամակով և առդիր 5-էջանոց հուշագրով անդրադարձել է տվյալ հարցին, տվել սպառիչ պարզաբանում. ՄԱԿ-ին անդամակցելը չունի որևէ ճանաչման իրավական հետևանք:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն իր պաշտոնական նամակի հենց սկզբում միանշանակ արձանագրում է, որ ճանաչման հարցը ՄԱԿ-ի անդամակցության հարցի հետ կապելը «չարաբաստիկ է գործնական և սխալ է իրավական տեսության առումներով»:
Նշյալ պարզաբանումը՝ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ S/1466 գրություն՝ «Հուշագիր ՄԱԿ-ում ներկայացված լինելու խնդրի իրավական հարցերի վերաբերյալ» (United Nations Security Council, Memorandum on the Legal Aspects of the Problem of Representation in the United Nations, General, S/1466, 9 March 1950) վերնագրով հրապարակվել է հաջորդ օրը՝ 1950թ. մարտի 9-ին, այսինքն՝ դրան տրվել է ՄԱԿ-ի շրջանակում հնարավոր ամենաբարձր իրավական կարգավիճակը:
Հուշագիրը նաև վերահաստատել է միջազգային հանրային իրավունքի մեջ հնուց ի վեր գոյություն ունեցող այն հիմնադրույթը, որ «Նոր պետության կամ գոյություն ունեցող պետության նոր կառավարության ճանաչումը միակողմանի գործողություն է, որը ճանաչող կառավարությունը կարող է շնորհել կամ մերժել»:
Կից նյութը կարդալ այստեղ: