Նախորդ շաբաթ ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկումն անցավ բավականին հետաքրքիր մթնոլորտում: ԶԼՄ-ներով Նիկոլ Փաշինյանի՝ թեկուզ և վիճահարույց ելույթի ու հարցադրումների տարածումից, դրանց բուռն քննարկումից հետո Լևոն Զուրաբյանի մոտ առաջացավ նախանձ՝ իր ղեկավարած խմբակցության պատգամավորի հանդեպ ցուցաբերված ուշադրության պատճառով: «Գործընկերոջից» հետ չմնալու մղումով հաջորդ օրը ԱԺ-ում Լ. Զուրաբյանն իր ելույթով Ն. Փաշինյանին կրկնօրինակելու անհաջող փորձ կատարեց: Անհաջող, որովհետև Զուրաբյանը փորձեց կրկնօրինակել ոչ միայն Փաշինյանի ելույթի տեքստի ոճը, այլ նույնիսկ նրա խոսքի տոնայնությունն ու շեշտադրումները: Հավանաբար, Լ. Զուրաբյանը գտնվել է ռուսական «Точь в точь» հեռուստաշոուի ազդեցության տակ, սակայն չունենալով համապատասխան դերասանական ձիրք, Զուրաբյանը հայտնվել է ծիծաղելի վիճակում, ինչը, ասում են, չի վրիպել նաև «հրաշալի քառյակում» ՀԱԿ-ի գործընկերների ուշադիր հայացքներից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել