Եվ այսպես, կայացավ... այսօր Աստանայում Պուտինը, Նազարբաևն ու Լուկոշենկոն ստորագրեցին Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագիրը:
Տարբեր աղբյուրներ մատուցում են այս իրողությունը բացառապես տնտեսական կամ, ընդհակառակը, բացառապես քաղաքական ասպեկտով, սակայն իրականում սա շատ ավելի բազմակողմանի ու խորն է, քան մատուցվում է:
Նախևառաջ, հարցը ունի աշխարհաքաղաքական ասպեկտ. սա հստակ մեսիջ է՝ ի լուր աշխարհի, որ Ռուսաստանը աստիճանաբար ուզում է կոնսոլիդացնել իր «ազդեցության» գոտին, ու եթե ոչ վերամիավորել հետխորհրդային պետություն-բեկորները, ապա որակական նոր հարթություն տեղափոխել համագործակցությունը, և նաև ինչո՞ւ ոչ, նոր երկրներ ընդունել այս միություն:
Հարցի տնտեսական կողմն էլ պարզ է. ըստ էության՝ ԵԱՏՄ-ն նույն ՄՄ-ն է, համենայն դեպս, Մաքսային միություն ասվածը ու դրա գաղափարախոսությունն ու կանոնները հանդիսանալու են Եվրասիական միության կորիզը: Իհարկե, միությունում ընդգրկված երկրները շատ ավելի սերտորեն կհամագործակցեն տնտեսական դաշտի ու ժամանակի ընթացքում, կստեղծեն մեկ ընդհանուր դաշտ:
Սակայն Հայաստանի համար այս ամենում մասնակցելու հեռանկարը մշուշոտ է, որովհետև հատկապես Ղազախստանը՝ ի դեմս պանթուրքիզմով տարված Նազարբաևի, պարբերաբար տորպեդահարում է ՀՀ-ի անդամակցության հարցը ու խոչընդոտում դրան: Օրինակ՝ այսօր Սերժը հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է անդամակցության մասին պայմանագիրը կնքել ս.թ. հունիսի 15-ին, սակայն Նազարբաևը հայտարարել է, որ հարցը քննարկումներ է պահանջում ու հետաձգել է որոշումը մինչև հուլիսի 1-ը:
Մյուս կողմից, Ռուսաստանն այս հարցում անում է ամենը՝ Հայաստանին հնարավորինս արագ ներգրավելու համար, ու դա, բնականաբար, կոմպենսացնում է Ղազախստանի ընդգծված հակազդեցությունը: Ռուսաստանը, բնականաբար, դա անում է՝ առաջնորդվելով առաջին հերթին իր շահերից ու նպատակներից ելնելով, բայց դե նենց էլ չի, որ մեր ու իրենց շահերի բախում կա: