Արի ու տես Ծառուկյանի փեսա լինելը բավարար չէ, որ Աբովյանի քաղաքապետի պաշտոնը սեփականաշնրհես. Պետք է նաև լավ աշխատած լինես, որ նախընտրական կարևոր շրջանում հանկարծ աներոջդ անվան վրա բիծ չգցես:
Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ Աբովյանի քաղաքապետ Կարո Գուլոյանը աներոջը՝ Գագիկ Ծառուկյանին այդպես էլ չի կարողանում համոզել, որպեսզի նա թույլատրի կրկին առաջադրվել Աբովյանի քաղաքապետի պաշտոնում: Տեղեկություններ կան, որ քաղաքապետը Ծառուկյանին հանդիպել է Լոնդոն մեկնելուց առաջ՝ մտածելով, որ տրամադրությունը բարձր կլինի, եւ գուցե մտադրությունը փոխած լինի:
Սակայն Ծառուկյանն իր փեսային ասել է, թե ժողովուրդը դժգոհ է նրա աշխատանքից, ավելին, Գուլոյանը հեղինակազրկում է ԲՀԿ առաջնորդին:
Էլ ինչի չպետք է դժգոհ չլիներ: Ուրախի պես միշտ դեպի իրեն Կարոն այս ընթացքում կարծես թե աբովյանցիների համար բան չի արել, փոխարենը հասցրել է երկու նոր ռեստորան գնել՝ «Ղարս» եւ «Փարվանա», ինչպես նաեւ ձկնաբուծարան է գնել, սեփականաշնորհել Աբովյանի հանրախանութը՝ տեր դառնալով նաեւ գազալցակայանների Եղվարդում եւ Արգավանդում: Դե հնձիր ցանածդ սիրելի փեսա: Բարով կառավարես բիզնեսներդ: