Tert.am-ը գրում է.

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը արդեն 9-րդ անգամ գլխավորում է ԱՄՆ Forbes ամսագրի կողմից ամեն տարի կազմվող՝ աշխարհի ամենաազդեցիկ կանանց ցուցակը: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

Այսօր հրապարակված վարկանշային աղյուսակում 2-րդ տեղը զբաղեցրել է ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի նախագահ Ջանեթ Յելլենը, ով Forbes-ի ցուցակում էր հայտնվել առաջին անգամ:

Երրորդ տեղը, ինչպես նախկինում, զբաղեցրել է Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսի կինը` Մելինդան, ով ընտանեկան բարեգործական հիմնադրամի համանախագահն է:

Նրան հաջորդում է Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռոուսսոֆը, ով անցյալ տարի երկրորդ հորիզոնականն էր զբաղեցրել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել