1917 թ. հոկտեմբերին Ռուսաստանում կատարված հեղաշրջումից հետո խորհրդային իշխանությունը հայտարարեց, որ Ռուսաստանը դուրս է գալիս առաջին համաշխարհային պատերազմից։ Ռուսական զորքերը լքեցին Կովկասյան ռազմաճակատը, հեռացան Ռուսաստան։ Հայ ժողովրդի համար ստեղծվեց չափազանց վտանգավոր վիճակ. թուրքական զորքերի դեմ Կովկասյան ռազմաճակատում կանգնած էին միայն Հայկական կորպուսի զորամասերը։ 
Թուրքերն օգտվեցին նման վիճակից և 1918թ. փետրվարին, խախտելով Երզնկայում կնքված զինադադարի պայմանագիրը, անցան հարձակման՝ նպատակ ունենալով գրավել ոչ միայն առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում ռուսական զորքերի կողմից նվաճված Արևմտյան Հայաստանի նահանգները, այլև Արևելյան Հայաստանը։ Թուրքերին հաջողվեց գրավել Էրզրում ու Կարս բերդաքաղաքները և մայիսի 15-ին մտնել Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի)։
Այսօր ընթերցողիս պետք է պատմեմ մի իրական պատմություն, արդեն կապված մայրական տատիս ՝ Եղսոյի հետ, որն արևմտյան Հայաստանից չէր. ապրելիս է եղել Ղուկասյանի շրջանի Մեծ Սեպասար գյուղում:
Ես խոստացել էի մորս, որ անպայման գրի կառնեմ... կատարում եմ խոստումս:
ՈՒրեմն այսպես.
1918թ. գարնանը թուրքը չբավարարվելով Արևմտյան Հայաստանի հայաթափմամբ, ծովից-ծով մեր հողերի թալանով. նպատակադրված փորձեց իրականություն դարձնել պանթյուրքիզմի ծրագիրը, հարձակվեց Արևելյան Հայաստանի վրա ու պարտվեց Սարդարապատում, կրեց խայտառակ պարտություն:
Ասպատակության ընթացքում հասցրել էր հավաքել հայ գեղեցկատես աղջիկներին, որ տաներ Թուրքիա կնության: Նրանց մեջ էր նաև իմ տատը, որը դեռ ամուսնացած չէր: 
Դարեր ի վեր թուրքերը ձգտել են փոխել իրենց տգեղ գենոֆոնդը հայերի, հույների, ասորիներ հաշվին...
Թուրքերը 40-50 գեղատես աղջիկների Սեպասար գյուղում լցնում են մի մեծ դատարկ գոմի մեջ, դուռը դրսից կողպում ու ասկյարին պահակ կանգնեցնում:
Տատս շատ գեղեցկատես, երկար, շեկ ծամերով, բարձրահասակ օրիորդ է եղել: Նա ըմբոստանում է, հեղափոխականի պես կանգնում ու համոզում է, որ մեռնեն, բայց թուրքի կին չդառնան, իրենց հավատքը չուրանան, առավել ևս երեխա ծնեն նրանց համար: Գոմում շատ հին, ցամաքած ջրհոր է լինում, որտեղ սատկած անասուններ, աղբ են լցած լինում,- տատս համոզում է աղջիկներին, որ լցվեն ջրհորն ու խեղդվեն, բայց թուրքի կին չդառնան.
Քանի որ թուրքը գրավել էր շրջանի բոլոր գյուղերը, խեղճ աղջիկները հույսները կտրել են փրկության. լացում էին աղիողորմ, ու պատրաստ էին մահը ընդունել, քան թե թուրքի կին դառնալ:
Տատս՝ Եղսոն, ապստամբի կեցվածք ընդունելով կանգնում է ջրհորի պռկին ու ասում,- 
- Աղջիկներ, ես կմեռնեմ, բայց թուրքի կին չեմ դառնա. ես թուրքի համար երեխա չեմ ծնի, իմ հավատքը չեմ փոխի...
Sատս բացում է ջրհորի վրայի խուփը, որը փայտով էր ծածկված. նայում է ջրհորի մեջ ու ասում,-
-Ես իմ կյանքին վերջ եմ տալիս, եթե դուք էլ չեք ուզում ձեզ թուրքացնեն, հավատափոխ անեն... ուրեմն հետևեք իմ օրինակին: Ես մահը գերադասում եմ ապրելուց,- դիմում է աղջիկներին:
Աղջիկները բոլորն էլ համաձայնվում են. ճիշտ է կյանքը թանկ է, բայց մահը գերադասում են թուրքացումից:
Նարեն՝ Եղսոյի հորեղբոր աղջիկը, շատ է համոզում տատիս, որ հետ կանգնի իր որոշումից ու մի քանի օր էլ համբերեն, բայց Եղսոն հաստատ էր որոշել վերջ տալ կյանքին:
Հաջորդ օրը, լույսը դեռ նոր էր բացվել, երբ Եղսոն կանգնեց ջրհորի պռկին, երեսին խաչ հանեց ու ասաց,-
-Ով չի ուզում դառնալ թուրքի կին, հետևեք ինձ,- նորից երեսին խաչ հանեց ու ասաց,- Աստված ինձ ներիր:
Եղսոն իրեն գցում է ջրհորը:
Աղջիկները, որ պիտի իրենք էլ հետևեին Եղսոյի օրինակին, այնպիսի աղմուկ են բարձրացնում, ճչում, խփում դռանը,-
-Օգնեցե´ք, օգնեցե´ք, մարդ ընկավ ջրհորը...
Ասկյարը վախեցած բացում է դուռը, որ տեսնեն թե ի՞նչ է պատահել, հենց դուռը բացելուն պես աղջիկները առիթը բաց չեն թողնում. մի շնչով փաղչում են ու այդպես փրկվում: Նարեն վազում է Եղսոյենց տուն ու պատմում կատարվածը:

Ասկյարը տեսնելով ջրհորի բերանը բաց, գլխի է ընկնում, որ աղջիկներից ինչ-որ մեկը ջրհորն է իրեն գցել: Ոչ-ոքի հնարավոր չի եղել իջնել ջրհորից տատիս հանել, կամ տեսնել կենդանի է, թե մեռած: Նեխած լեշերից արտանետվող ուժեղ գազերից, անգամ հնարավոր չի եղել լուսավորել ու տեսնել թե ջրհորի հատակին պառկած մարմինը կենդանի է, թե ..: Ով փորձել է իջնել ջրհորը, չի կարողացել, կես ճանապարից վեր են հանել, հնարավոր չի եղել:
Միայն 3-րդ օրը հաջողվում է պարանի ծայրին մետաղյա շիշ կապել, որը 
մտնելով գործված ժակետի մեջ հրաշքով վեր են հանում: Թուրքի բժիշկը նայում է մարմնի ջերմությանը, նկատում է, որ թույլ, բայց զարկերակն աշխատում է:
Մի շաբաթ թե ինչ բուժումներ է անում, բայց վերջապես տատս ուշքի է գալիս:
Երբ աչքերը բացում է թուրքի բժիշկն ասում է ,-
_ էդ աչքերի տերն էս, որ քեզ գցեցիր ջրհորը:
Տատիս արարքը փրկում է տասնյակ հայ աղջիկների թուրքացումից:
Չմոռանամ ասել, որ հենց այդ օրերին էր, որ թուրքը Բաշ Ապարանում ու Սարտարապատում խայտառակ պարտություն կրեց ու փախավ: Փախան նաև Սեպասարում հաստատված թուրքերը, նրանց հետ էլ բժիշկը:
Թուրքերի գյուղ մտնելու տեսարանները, ինչպես նաև Ջրհորի մոտ դուրս բերման պահերը պատկերավոր ներկայացրել եմ իմ սցենարում: Հայրական կողմից Ղարսեցի տատս՝ Նվարդը միշտ ասում էր, -
-Եթե սիրուն, սպիտակ թուրք տեսնես, ուրեմն զտարյուն թուրք չէ, խառնուրդ է.
կամ հայ է մայրը, կամ ասորի, կամ հույն... նրանց մոտ ծրագրված է իրենց տգեղ գենի փոխակերպումը գեղեցիկով ու ինչ-որ տեղ էլ շատ են հաջողել: 
Տատu՝ Եղսոն, կարճ կյանք է ունենում. ջրհորի մեջ ընկնելն անհետևանք չի մնում. տառապում է ռևմատիզմ հիվանդությամբ ու քանի որ այդ տարիներին կարգին բժշկություն չկար, մահանում է 1942 թվականին՝ բախտի քմահաճույքին թողնելով չորս որբ երեխաներին: 
Թուրքն իր սև գործն արեց և տատիս ճակատագրի, և նրա չորս որբացած երեխաների հետ, որոնք մեծ դժվարությունների գնով կյանքի ճանապարհ հարթեցին:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել