Lragir.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարողացել է մեկուսացնել Ռուսաստանին: Օբամայի խոսքով, համաշխարհային հանրությունը կարողացել է հավասարակշռել ռուսական քարոզչությունը և զինված խմբավորումները: ԱՄՆ նախագահն այս հայտարարությունն արել է մայիսի 28-ին Վեսթ Փոյնթի ռազմական ակադեմիայի շրջանավարտների հետ հանդիպման ժամանակ, տեղեկացնում է CNN-ը:

 «Ամերիկյան առաջնորդության շնորհիվ աշխարհն անմիջապես դատապարտել է Ռուսաստանի գործողությունները: Եվրոպան և Մեծ յոթնյակը միացել են պատժամիջոցներին: ՆԱՏՕ-ն ամրապնդել է ներկայությունն Արևելյան Եվրոպայում: ԱՄՀ-ը օգնում է կայունացնել Ուկրաինայի տնտեսությունը: ԵԱՀԿ դիտորդներն աշխարհի աչքերը բացել են Ուկրաինայի անկայուն շրջանների իրավիճակի վրա»,- նշել է Օբաման: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել