Panorama.am-ը գրում է.
«Ներկայումս Ադրբեջանի վերնախավում առկա է որոշակի խուճապ: Առաջին հերթին դա կապված է Ուկրաինայում ծավալվող իրադարձություններով, կամ ավելի շուտ Ադրբեջանում դրանց կրկնության վտանգով: Մյուս կողմից` վերջին շրջանում Ադրբեջանում զգալիորեն պակասել են նավթի վաճառքից ստացվող եկամուտները, ինչը նույնպես չի կարող չադրադառնալ Բաքվի վարչակազմի դիրքերի վրա: Սույն գործընծացների հետ են կապված նաև Ադրբեջանում կրկին ծայր առած հայտնի հասակակական գործիչների նմատմամբ բռնաճնշումները»,- անդրադառնալով Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիևի` Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարին ուղված սուր քննադատությանը` panorama.am-ի հետ զրույցում այս մասին նշեց քաղաքգետ Սերգեյ Մինասյանը:
Նշենք, որ օրերս Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիևը սուր քննադատության էր ենթարկել երկրում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարին, ով «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում ի թիվս այլ հարցերի անդրադարձել էր Ադրբեջանի ներքաղաքական գործընթացներին: Մեհթիևը, մասնավորապես, դիվանագետին մեղադրել է Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու մեջ:
«Այն հանգամանքը, որ Հարավային Կովկասում առկա է միջազգային խոշոր ակտորների աշխարհաքաղաքական պայքար, հույս է ներշնչում Ադրբեջանի իշխանություններին, որ իրենք կարող են իրենց թույլ տալ նմանատիպ դեմարշներ: Բաքվում վստահ են, որ նման քայլերի ինչպես նաև Ադրբեջանի ներսում առկա խնդիրների պատճառով Արևմուտքը չի վտանգի Ադրբեջանի հետ իր հարաբերություները: Մյուս կողմից` Արբեջանում կարծում են, որ Արևմուտքի դեմ ցանկացած նման լուրջ քննադատություն դրական արձագանք կստանա Մոսկվայում»,- ասաց Սերգեյ Մինասյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



