Lurer.com-ը գրում է.

Ականատեսները հայտնում են, որ Ուկրաինայի անվտանգության ծառայության Դոնեցկի վարչության մոտ, ինչպես նաև այլ թաղամասերում որոտացել է մի քանի պայթյուն, նաև հրաձգություն է եղել: Մոտակա շենքերի բնակիչներին խնդրել են դուրս չգալ փողոց: Այս մասին հայտնում է Gazeta-ն:

Դոնեցկում՝ ուկրաինական ուժայինների կողմից գրաված օդանավակայանի մոտակայքում կրակոցների ձայներ են լսվում, իսկ երկնքում դարձյալ ռազմական ինքնաթիռներ են պտտվում: Նշվում է, որ ներկայումս օդանավակայանի մուտքերն աշխարհազորային ուժերի կողմից փակված են։

Ըստ աղբյուրի` կրակոցները վերսկսվել են առավոտյան և դեռ շարունակվում են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել