Նայեցի սա:
Ցեղասպանության 100-ամյակի (լեզուս չի պտտվում ասել) միջոցառումների գովազդային հոլովակը:
«Տարբեր երկրների սովորական անցորդներին կբաժանվեն» սգո ժապավեններ... Մուրանք ոչ միայն ձեռքներս մեկնած, այլև խորհրդանիշ բաժանելով, որ երկու քայլ հետո աղբարկղը շպրտեն «սովորական անցորդները»:
Դուք ու՞մ եք հարցրել էս ախմախությունների շարքը սկսելուց առաջ: Զոհե՞րն են ձեզ թույլ տվել: Զորավար Անդրանիկի պատգա՞մն եք կարդացել: Ի՞նչ անմոռուկ: Էդ միլիոնավոր մարդկանց ու ամբողջ Էրգիրը մի գլամուռնի անմոռուկի մեջ ամփոփեցիք ու պրծա՞ք: Եկող տարի LED էկրանների վրա անմոռուկների անիմացիայի հովանու ներքո կազինո եք գնալու, կյանք անեք, մարդկանց կրակեք փողոցներում...
Մայկաների բիզնեսն ու՞մն է լինելու: Իսկ դոշլուկների՞:
Ցեղասպանության բրենդը ստեղծեցիք ու գոհ եք:
Եկող տարի մի հատ ներողություն հաստատ կստանաք թուրքերից: Դոշներին անմոռուկ կպցրած... Էժան, էժան, էժան ու կեղծ էլեգանտության մեջ ահավոր ռաբիզ...