Ադրբեջանը լկտիացել է` մի ուրիշ ձեւ:
Գրեթե մեկ շաբաթվա մեջ երկու դիվերսիա, երկու զոհ: Մեկը` նախորդ օրը` դիպուկահարի կրակոցից: Մեկը` երեկ:
Միշտ է այդպես եղել` Ադրբեջանը դիվերսիոն լեզու է բանեցրել: Հիմնականում համամարտող երկրների նախագահների հանդիպումներից առաջ եւ հետո:
Բայց այս անգամ դեպքը փոքր-ինչ այլ է:
Աստանայում սպասվող Եվրասիական տնտեսական միության ստեղծումից առաջ` Ռուսաստանից միլիարդանոց զենքեր գնող Այզրբայջանը հրատանային համազարկ է տալիս` ի պատիվ այդ հանդիպման, ի պատիվ յուր յոլդաշներ` Բելառուսի, Ղազախստանի եւ Ռուսաստանի, որ ինքը կա, ու չպետք է որեւէ զիջում անել Հայաստանին:
Ու դա, մեր մեջ ասած, Ռուսաստանին ձեռնտու է:
Մանավանդ Ղարաբաղի հետ մաքսային կետ դնելու հարցում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karmendavtian/posts/317148341773748?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել