Երկու օր առաջ` փետրվարի 15-ին, զինծառայողներից մեկի մայրը` Կարինե Կիրակոսյանը, դիմել էր ՄԻՊ գրասենյակ` բողոքելով, թե իր որդուն պարբերաբար ծեծի են ենթարկում: ՄԻ պաշտպանն ու ԼՂ-ի ՊԲ-ը  խոստացել էին ճշտել գործի մանրամասները: Այսօր և’ ՄԻՊ գրասենյակը, և’ ԼՂ-ի ՊԲ-ն ներկայացրել են գործի ուսումնասիրության եզրակացությունները:

«Փետրվարի 15-ին ՊԲ զորամասերից մեկում ծառայող իր որդուն սպայական անձնակազմի կողմից պարբերաբար ծեծի ենթարկելու մասին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված քաղաքացի Կարինե Կիրակոսյանի դիմումի առիթով, ԼՂՀ ԶՈՒ ռազմաիրավապահ մարմինները` ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ համատեղ անցկացրել են համակողմանի հետաքննություն, որի արդյունքում պարզվել է, որ Կարինե Կիրակոսյանի դիմում-բողոքն անհիմն է և չի համապատասխանում իրականությանը»,- ասվում է ԼՂ-ի ՊԲ-ի տարածած հաղորդագրության մեջ, որը, որպես պատասխան, հրապարակել է նաև ՄԻՊ գրասենյակը` խոստանալով այսուհետ ևս հետամուտ լինել բողոքներին և հարկ եղած դեպքում ընթացք տալ դրանց:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել