Footsport.am-ը գրում է.
Հայաստանի ֆուտբոլի hավաքականը Շվեյցարիայում ընկերական խաղում 4-3 հաշվով առավելության հասավ ԱՄԷ- ի ընտրանու նկատմամբ:Footsport-ը 10 միավորանոց բալային համակարգով գնահատել է մեր ֆուտբոլիստների գործողությունները: Մեր կարծիքը սուբյեկտիվ է, և հնարավոր է դրա հետ չհամաձայնվողներ:
Գևորգ Կասպարով`6,5- Հայաստանի հավաքականի դարպասապահը հիմնականում հուսալի խաղաց, իսկ խաղասկզբում պարզապես հիանալի գործեց` մեր թիմին փրկելով անհուսալի թվացող գոլից: Սակայն Կասպարովի սխալ ելքի հետևանքով էր նաև, որ մրցակիցը կարողացավ առաջին պատասխան գոլը խփել:
Լևոն Հայրապետյան`8,0- Բավականին ակտիվ խաղ ցուցադրեց: Բացի պաշտպանի իր անմիջական պարտականությունները հստակ կատարելուց, ակտիվ էր նաև առջևի գծում: Այդ ակտիվությունը պսակվեց նաև խփած գոլով, որը հավաքականի կազմում Լևոնի համար առաջին էր::
Հրայր Մկոյան`6,5- Պաշտպանության կենտրոնում մրցակիցը հաճախ էր ճեղքեր գտնում, և Մկոյանը երբեմն չէր հասցնում ժամանակին արձագանքել մրցակցների գործողություններին
Վարազդատ Հարոյան`6,5- Մկոյանի վերաբերյալ նշվածը կարել է ասել նաև մյուս կենտրոնական պաշտպանի`Հարոյանի վերաբերյալ:
Հովհաննես Համբարձումյան`7,0- Հիմնականում հուսալի խաղաց պաշտպանության իր եզրում, սակայն նաև մի քանի դրվագում սխալվեց:
Արազ Օզբիլիս`7,0- Մեր հավաքականի կառուցողական խաղի հիմնական կազմակերպիչներից մեկի մրցելույթն այս անգամ սովորականի նման տպավորիչ չէր: Չնայած մի քանի դրվագներում Արազը ցուցադրեց իր բարձր խաղամակարդակը:
Կառլեն Մկրտչյան`7,5- Մեծ ծավալի աշխատանք կատարեց` մրցակցի գրոհները կասեցնելու առումով, փորձեց սպառնալ նաև մրցակցի դարպասին, սակայն անհաջող:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ