Tert.am-ը գրում է.
«Մոդուս վիվենդի» կենտրոնի հիմնադիր, թուրքագետ, վերլուծաբան Արա Պապյանը, անդրադառնալով ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Ցեղասպանության 100 –ամյա տարելիցին Հայաստանում լինելու՝ Թուրքիայի ապագա Նախագահին ուղղված հրավերին, նշեց, որ սա ոչ ստանդարտ քայլ էր Էրդողանի հայտնի ելույթից հետո, որից հետո անհրաժեշտ էր գնդակը, ֆուտբոլային դիվանագիտության լեզվով ասած, տեղափոխել Թուրքիայի դաշտ:
Պատասխանելով հարցին, թե այս ընթացքում եղե՞լ են գոլեր, Արա Պապյանը նշեց.«Երկու գոլ ժամանակին Թուրքիան է խփել, այսինքն՝ արձանագրությունների ստորագրման ժամանակ, դրանից հետո կարելի է ասել, որ մի շարք գոլային պահեր եղել են, բայց գոլ որևէ կողմից չի եղել»:
-Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստում Սերժ Սարգսյանը Թուրքիայի ապագա նախագահին հրավիրեց Հայաստան՝ ասելով, որ եթե Թուրքիայի իշխանություններին հետաքրքրում է ճշմարտությունը, ուրեմն՝ նրանք պետք է գան Հայաստան և ապրիլի 24-ին լինեն հայ ժողովրդի կողքին: Չեմ կարծում, թե դրանից հետո նրանք արխիվներ այցելելու մասին միտք հնչեցնել կկարողանան: Ի՞նչ եք կարծում՝ սա կարո՞ղ է դառնալ Ֆուտբոլային քաղաքականության վերաթարմացում՝ հաշվի առնելով որոշ կարծիքներ, որ Անակարայի և Երևանի միջև անուղղակի, բայց ինչ-որ գործընթաց ծավալվում է:
-Ակնհայտ է, որ հայ-թուրքական հարաբերություններն առ այսօր որևէ առաջընթաց չեն ապրել, հետևաբար՝ 100 –ամյա տարելից է, առիթ կա երկու կողմերի համար էլ, և պետք է համարել, որ ինչ-որ բան տեղից շարժվեց: Ես, իհա´րկե, կնախընտրեի, որ դա ձեռնարկեր թուրքական կողմը՝ որպես պատասխանատու, բայց կարծում եմ՝ քանի որ Էրդողանի՝ Ցեղասպանության հետ կապված ելույթը բավականին բարձր գնահատվեց, Սերժ Սարգսյանը ստիպված էր գնալ որոշ ոչ ստանդարտ քայլերի: Եթե թուրքական կողմը ընդունի հրավերը և 100-ամյա տարելիցն այցելի Ծիծեռնակաբերդ, ուրեմն՝ կարելի է արձանագրել հարաբերություններում մի փոքր առաջընթաց:
-Ենթադրում եմ, որ կասեք նաև, որ մի փոքր արդարացված կլինի:
-Եթե ընդունեն և գան, ապա հրավեր թե ուղերձ կոչենք՝ արդարացված կլինի: Բայց եթե չգա էլ, կարծում եմ՝ այստեղ ավելի կտուժի թուրքական կողմը, որովհետև կստացվի, որ ինքը մերժում է ինչ-որ քայլ: Սա հաշվարկված քայլ է, որովհետև Էրդողանի ելույթից հետո մի բան պետք է արվեր:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



