Tert.am-ը գրում է.

Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը Աժ-ում Tert.am-ի խնդրանքով մեկնաբանեց Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հայտարարությունը, թե Գորիսի քաղաքապետի ընտրություններն արդեն ավարտված են. «Ընտրությունները հունիսի ութին կայանալու են, երկու թեկնածու կա, երկուսն էլ ինքնաբացարկ է հայտնել, ու այդ օրը Գորիսի ազգաբնակչությունն իր քվեն տալու է իր նախընտրած թեկնածուին»։

Վահե Հակոբյանը հավատացրեց, որ ինքնաբացարկ հայտնած երկու թեկնածուների վրա ճնշումներ չեն եղել: «Տիգրան Կարապետյանը հայտարարել է, որ հաշվի առնելով իրավիճակը՝ հանուն Գորիսի, հանուն նրա, որ պառակտվածություն, հասարակության մեջ ինչ-որ ընդվզումներ չլինեն, նպատակահարմար է գտնում ինքնաբացարկ հայտնել»,-ասաց նա։

Մարզպետը նաև հերքեց տեղեկությունները, թե երկու օր առաջ կատարված միջադեպը, երբ Սուրիկ Խաչատրյանի եղբորորդին ծեծկռտուք է կազմակերպել, կապ ունեն այդ ընտրությունների հետ: «Ես ասում եմ՝ տեղի է ունեցել ծեծկռտուք, և քրեական էլեմենտներ կան, ու դա իրավական դաշտում է»,-նշեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել