Սեփական քաղաքացիների դեմ, ինչ էլ անելուց լինեն նրանք, չի կարելի հանել տանկեր և ավիացիա: Հասկացեք, դա աններելի հանցագործություն է՝ անկախ, թե ինչ չգիտեմ «վեհ» ու այլ տեսակի գաղափարներ են հետապնդում տանկ ու ավիացիա հանողները: Քո երկրի քաղաքացին է նա: Հասկացի, այ հիմար: Գուցե նա մոլորության մե՞ջ է, գուցե նա հիմա՞ր է, գուցե նա իրավացի՞ է, գուցե նրա գլուխը այդ պահին ցավո՞ւմ է կամ կինը կամ երեխան նրան բարկացրե՞լ են: Հազար ու մի պատճառ կարող է նա ունենալ քեզանից խռովելու համար ու դրսի օգնությունը խնդրելու համար: Գնա հետը զրուցի, գնա հետը բանակցի, գնա սատկի ու, չգիտեմ, գլուխդ որ պատովը տուր, սակայն տանկ ու ավիացիա երբեք մի հանի քո քաղաքացու դեմ, դա մեծագույն դավաճանություն է քո երկրի ու նրա ապագայի հանդեպ: Դու ստոր ես ու անարժան, որ փոխանակ լսելու քո քաղաքցուն, նրան կոտորելու հրաման ես արձակում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել