Հալեպից Բեյրութ 18 ժամում՝ մի կերպ, մազապուրծ: Երեխաներով, մեծահասակ ծնողներով: Ունեցվածքն ու գույքն անտերուդուրս թողած:
Բեյրութում կարճ կանգառ: Շունչ քաշելու, մի քիչ խելքի գալու ու ճամփա ընկնելու դեպի Հայաստան: Աշխատանք գտնելու, տուն-տեղ դնելու հույսով:
100 տարի առաջ նույն կերպ մազապուրծ, անվերջ ժամերով ու հակառակ ուղղությամբ գնացել էին նրանց նախնիները:
Հայաստա՛ն ջան, ափսոս, որ երեխեքդ էս ձևով են հետ գալիս մոտդ:
Նյութի աղբյուր՝ http://noni-no.livejournal.com/703717.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել