Emedia.am-ը գրում է.

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարել է, որ կարող է հանգստի անցնել կյանքի օրոք, ինչպես դա արեց իր նախորդը՝ Բենեդիկտոս XVI-ը: Այդ մասին հաղորդել է Reuters գործակալությունը:

Բենեդիկստոս XVI-ը 2013 թվականի փետրվարի 11-ին հայտարարել է Աառաքելական գահից հրաժարվելու իր մտադրության մասին եւ փետրվարի 28-ին ավարտել է պապական ծառայությունն ու Վատիկանից տեղափոխվել Կաստելգանդոլֆո:

«Ես կանեմ այն, ինչ ինձ կթելադրի Աստված»,- ասել է Ֆրանցիսկոս պապը, պատասխանելով այն հարցին, թե ինքը կթողնի արդյոք գահը, եթե առողջական վիճակը թույլ չտա իրեն կառավարել 1,2 մլրդ հետեւորդների եկեղեցին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել