Razm.info-ն գրում է.

Ուկրաինայի հարավ-արևելյան Լուգանսկի և Դոնեցկի շրջաններն անկախություն են հռչակել, ինչը Կիևի իշխանությունները չեն ճանաչում և շարունակում են ռազմական գործողություններն այդ տարածքում։  Տեղի ինքնապաշտպանական ուժերն էլ շարունակում են դիմադրել։ Մայիսի 25-ին Ուկրաինայում անցկացվեցին նախագահական ընտրություններ, որին հետևած իրավիճակին առավել օպերատիվ հետևելու համար Ռազմինֆոն առաջարկում է հետևել թարմացվող լրահոսին

Դոնեցկի օդանավակայանը հսկող ինքնապաշտպանական ուժեր. կենտրոնում՝ ԱԳՍ ավտոմատ նռնականետ

Դոնեցկի օդանավակայանը հսկող ինքնապաշտպանական ուժեր. կենտրոնում՝ ԱԳՍ ավտոմատ նռնականետ

18։05-Տեղում աշխատողդ լրագրողները հայտնում են, որ մարտական գործողությունները Դոնեցկի օդանավակայանի շրջանում այս պահինդադարել են։

17:50-Դոնեցկի օդանավակայանի գրհին ուկրաինական ուժայինները ներգրավել են նաև կործանիչներ։

Ուկրաինայի ՌՕՈւ կործանիչը Դոնեցկի օդանավակայանի օդային սահմանում

Ուկրաինայի ՌՕՈւ ՄիԳ-29 կործանիչ՝ Դոնեցկի օդանավակայանի օդային սահմանում

17:40-Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հերքել էտեղեկությունը, թե Դոնեցկի օդանավակայանի գրոհի ժամանակ զինված ուժերըկորցրել են ուղղաթիռ։

17։00-Համացանցում տարածվում են Դոնեցկի օդանավակայանում ծավալվող մարտերի լուսանկարներ և տեսանյութեր։ Դրանցից կարելի է նախնական եզրակացնել, որ ուժայիններն իսկապես կիրառում են ոչ միայն հարվածայինուղղաթիռներ։

 

16։55-Հակամարտող երկու կողմերից էլ նկատվում է ուժերի կուտակում։

Ուժերի կուտակումներ Դոնեցկի օդանավակայանի մերձակայքում

Ուժերի կուտակումներ Դոնեցկի օդանավակայանի մերձակայքում

16։25-Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության թվիթերյան միկրոբլոգում արվել է գրառում, համաձայն որի ինքնապաշտպանական ուժերին հաջողվել է խոցել օդանավակայնի գրոհին մասնակցող ուկրաինական ուղղաթիռներից մեկը։ Սույն տեղեկատվությանը սակայն առայժմ պետք է վերաբերվել խիստ վերապահումով։

16:05-Դոնեկցի օդանավակայանը ավիահարվածներից և ականանետային կրակից հետո։

Դոնեցկի օդանավակայան

Դոնեցկի օդանավակայան

15։50-Ուկրաինայի ուժայինները փորձում են վերականգնել հսկողությունը Դոնեցկի օդանավակայանի նկատմամբ, որը մայիսի 25-ի լույս 26-ի գիշերը զբաղեցրել էին տեղի ինքնապաշտպանական ուժերը։ Ինչպես արդեն նշել ենք, ինքնապաշտպանական ուժերի՝ գիշերը ծավալած գործողությունն անցել է անարյուն, սակայն այժմ վերահսկողությունը վերականգնեկլու նպատակով ուկրաինական ուժայինները ականանետային կրակի են ենթարկումօդանավակայանի տարածքը։ Դեռևս չճշտված տվյալներով՝ գործողությանը ներգրավված է նաև մարտական ավիացիան՝ Մի-24 հարվածային ուղղաթիռներով։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել