Tert.am-ը գրում է.

Յուրաքանչյուր պետություն ռազմատեխնիկական համագործակցությունն իրականացնում է իր պլանների, իր քաղաքականության շնորհիվ։ Այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ ի պատասխան հարցի, թե ինչպես կմեկնաբանի Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի, մասնավորապես տանկերի հերթական խմբաքանակի վաճառքը։

«Մենք այսօր, իհարկե, հասկանում ենք, որ ՌԴ-ն, լինելով մեզ համար որպես ռազմավարական գործընկեր, անկասկած առաջին հերթին ուշադրություն է դարձնում մեր ռազմատեխնիկական խնդիրներին։ Բայց, միևնույն ժամանակ, նա իրավունք ունի ինքնուրույն քաղաքականություն վարել»,-նշեց նա։

Սեյրան Օհանյանը նկատեց, թե որպես ռազմական գերատեսչության ղեկավար, իհարկե, ինքը «դա լավ աչքերով նայել չի կարող», բայց, համենայն դեպս, տվյալ դեպքում իրավունք էլ չունի արգելել։

Հարցին, թե կարելի՞ է բնորոշել, որ ՌԴ-ն իր ռազմավարական գործընկերոջ թշնամու գերակայությունն է ապահովում, նախարարը նշեց, թե դա չի խաթարում հավասարակշռությանը սահմանների վրա։ «Ունենք ավելի բարձր մակարդակի ռազմական և ռազմատեխնիկական համագործակցություն, և դա չի խաթարում առաջին հերթին շփման գծում և մեր սահմանների վրա հավասարակշռության պահումը՝ պատրաստակամության շնորհիվ»,-նշեց նա։

Հարցին, թե սահմանին, կարելի՞ է ասել, որ լարված իրավիճակ է՝ հաշվի առնելով պարբերական միջադեպերը, Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Ընդհանուր առմամբ պետք է մենք հասկանանք, որ այս իրավիճակը պարբերաբար կրկնվում է, այսինքն՝ լարվածություն միշտ էլ կա, քանի մենք խնդիր ունենք հակառակորդի հետ, նրա հետ անմիջական շփման մեջ գտնվելով, պարբերաբար լարված իրավիճակ լինում է»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել