Արցախի մարտական հենակետում հակառակորդի կրակոցից փոխգնդապետ է մահացել. ՊաշտոնականPanorama.am-ը գրում է.

Մայիսի 25-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային գնդակային վիրավորում է ստացել փոխգնդապետ Գարիկ Էդիսոնի Բալայանը, տեղեկացնում են ԼՂՀ ՊՆ լրատվական ծառայությունից:

Աղբյուրի տարածած հաղորդագրությունում նշվում է, որ ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Գ. Բալայանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել