2106Araratnews.am-ը գրում է.

Հենց միայն այն հանգամանքը, որ վերջին նախագահական այցից երկուսուկես տարի հետո տեղի ունեցավ մեկ այլ պետական այց Հայաստանում, հաստատում է հայ- ֆրանսիական հարաբերությունների զարգացումը: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանը ասաց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոնˋ անդրադառնլով վերջերս Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի Հայաստան կատարած այցին:

«2006-ից առ այսօր դա արդեն նախագահական՝ թվով երրորդ պետական այցն է Հայաստան: Այցը հերաքրքիր էր այս ընթացքւոմ արված ուղերձով, որ Ֆրանսուա Օլանդը ի լուր աշխարհի հայտարարեց այն մասին, որ Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով Ֆրանսիայի նախագահը անպայման լինելու է Հայաստանում: Սա արտաբերվեց մեր երկրի գերագույն ղեկավարի կողմից: Միակ երկրի, որը օրենքի ուժով ընդունել է  Հայոց Ցեղասպանությունը»,-ասաց Անրի Ռենոն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել