Կարգապահական տույժեր` ուսհաստատությունների ղեկավարներինPanorama.am-ը գրում է.

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրամաններ է ստորագրել, համաձայն որոնց` ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով ոչ պատշաճ կատարելու համար ՀՀ կրթության և գիտության նախարարության մի շարք ուսումնական հաստատությունների ղեկավարներ ստացել են կարգապահական տույժ` «նկատողություն»: Այս մասին Panorama.am-ին տեղեկացնում է ԿԳՆ հասարակայնության հետ վարչությունը:

Մասնավորապես, «Վաղարշապատի Մ.Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցի» տնօրեն Գայանե Սաֆարյանի, «Մեծամորի թիվ 2 ավագ դպրոցի» տնօրեն Մայիս Նիկողոսյանի, «Ամասիայի արհեստագործական պետական ուսումնարանի» տնօրենի տեղակալ Հայկ Քուրքչյանի, «Արագածի արհեստագործական պետական ուսումնարանի» տնօրեն Վարդգես Կիրակոսյանի, «Արմավիրի պետական ինդուստրիալ-մանկավարժական քոլեջի» տնօրեն Արմեն Խաչատրյանի, «Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջի» տնօրեն Արիս Թորոսյանի, «Գյումրու մշակույթի վարժարանի» տնօրեն Սուրեն Հովսեփյանի, «Գյումրու թիվ 3 արհեստագործական պետական ուսումնարանի» տնօրեն Ալբերտ Պետրոսյանի, «Մեղրու պետական քոլեջի» տնօրենի տեղակալ Շուշիկ Բաբայանի նկատմամբ կիրառվել է «նկատողություն» կարգապահական տույժը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել