Emedia.am-ը գրում է.

Թուրքական հետազոտական MAK կենտրոնի անցկացրած հարցման համաձայն` իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) համակիր ընտրողները կուսակցության առաջնորդի պաշտոնում ցանկանում են տեսնել արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուին, եթե վարչապետ և ԱԶԿ ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջադրվի երկրի նախագահի պաշտոնում ընտրվելու համար: Այս մասին հաղորդում է թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը:

Հարցումն անցկացվել է Թուրքիայի տարբեր շրջաններում 10440 մարդկանց հետ անմիջական զրույցի միջոցով: Ուշագրավ է, որ հարցման մասնակիցները Թուրքիայի գործող նախագահ Աբդուլլահ Գյուլին նշել են Դավութօղլուից հետո` երկրորդ շարքում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել