• Ներկայացման իրավունքով ժառանգումը տեղի է ունենում միայն ըստ օրենքի ժառանգելիս: Մինչդեռ ժառանգական տրանսմիսիայի կարգով ժառանգում տեղի է ունենում և՛ ըստ օրենքի, և՛ ըստ կտակի ժառանգման դեպքում:
  • Ժառանգական տրանսմիսիայի կարգով ժառանգել կարող են ժառանգատուի այն ժառանգի ժառանգները,  ով չի հասցրել ընդունել իր օգտին բացված ժառանգությունը կամ հրաժարվել ժառանգությունից: Իսկ ներկայացման իրավունքով ժառանգել կարող են միայն ժառանգների զավակները, այսինքն՝ ժառանգատուի թոռները, ժառանգատուի քույրերի ու եղբայրների զավակները, ժառանգատուի հորաքույրների, հորաեղբայրների, մորաքույրների, մորեղբայրների զավակները:
  • Ժառանգական տրանսմիսիայի կարգով ժառանգելու դեպքում պետք է ժառանգը մահացած լինի ժառանգատուի մահվանից հետո՝ չհասցնելով ընդունել ժառանգությունը, մինչդեռ ներկայացման իրավունքով ժառանգելու դեպքում ժառանգը մահացած է լինում մինչև ժառանգության բացվելը, այսիքն` ժառանգատուից շուտ է մահանում:
  • Ժառանգական տրանսմիսիայի կարգով և ներկայացման իրավունքով ժառանգումների միջև առկա է ևս մեկ էական տարբերություն.
  • Ժառանգական տրանսմիսիայի կարգով և ներկայացման իրավունքով ժառանգումների միջև էական տարբերություն կա նաև կապված ժառանգական զանգվածի հետ: Ժառանգական տրանսմիսիայի դեպքում ժառանգը ստանում է այն գույքն իր ակտիվով և պասիվով, որը պետք է ստանար նախորդող ժառանգը, ում ժառանգն է ինքը: Դրա համար էլ իրեն հասած ժառանգության սահմաններում նա պատասխանատու է ինչպես իր, այնպես էլ իրեն նախորդողի ժառանգատուի պարտքերի համար: Դրան հակառակ ներկայացման իրավունքով ժառանգելիս թոռները ժառանգական գույք են ստանում պապի կամ տատի մահվանից հետո՝ անկախ ժառանգման կարգով իրենց ծնողներից նախկինում ստացած ժառանգությունից: Ուստի նրանք պատասխանատու չեն իրենց հոր կամ մոր պարտքերի համար այն գույքով, որ ստացել են ներկայացման իրավունքով ժառանգելու ժամանակ պապի (տատի) մահվանից հետո:

Մարինե Ֆարմանյան

ՀՀ փաստաբանների պալատի 

երիտասարդական խորհուրդ

Ձեր հարցերը իրավաբաններին կարող եք ուղարկել editor@blognews.am հասցեին կամ BlogNews-ի  ֆեյսբուքյան էջին:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել