«Տեղի ունեցան Ուկրաինայի նախագահի արտահերթ ընտրություններ։ Անկախ այն հանգամանքից, թե որ շրջանում բնակչության քանի տոկոսն էր եկել ընտրության, դուք ընտրություն արեցիք, և ես մեր հայրենիքի ամենադժվարին պահին արված ընտրությունը հարգում եմ»,- ասված է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի հայտարարության մեջ։
Նա նշել է, որ ընտրության և հենց նախագահի լեգիտիմության համար անհրաժեշտ է երկրի հարավարևելյան շրջանների մասնակցությունը։
Ընտրությունների լեգիտիմության մասով Յանուկովիչի վերապահումը վերաբերում է ոչ թե դրանց որակին, այլ այն համգամանքին, որ Դոնբասը չի մասնակցել դրանց:
Բովանդակային մասով Յանուկովիչը ճանաչում է նոր ուկրաինական իշխանությունը, իսկ սա նշանակում է, որ Կրեմլը հրաժարվում է նրա գործոնի խաղարկումով Ուկրաինայի նոր իշխանության լեգիտիմությունը կասկածի տակ դնելու քաղաքականությունից, ըստ այդմ՝ փաստացի ճանաչում է երեկվա ընտրությունների արդյունքները:
Սա դրական ազդանշան կարող է դիտվել ռուս-ուկրաինական դիալոգի վերսկսման համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել