KMO_140796_00006_1_t218_1118021in.am-ը գրում է.

Ցանցահենները փորձել են հարձակվել Ուկրաինայի ԿԸՀ կայքի վրա՝ հայտարարելու նախագահական ընտրություններում «Աջ սեկտորի» առաջնորդ Դմիտրի Յարոշի հաղթանակի մասին: Ինչպես հայտնում է korrespondent.net-ը, այս մասին Կիևում ժեպազրույցի ժամանակ ասել է Ուկրաինայի Հատուկ կապի պետական ծառայության ղեկավար Վլադիմիր Զվերևը:

Նրա խոսքով՝ կիբեեռհարձակման հեղինակները պատրաստել էին հաղորդագրություն, որը ծրագրել էին հրապարակել ԿԸՀ կայքում կիրակի՝ մոտ ժամը 8-ին: Զվերևը հաստատում է, որ հարձակումը պատրաստվել է ռուսական ռեսուրսից:

Նա ընդգծել է, որ կիբեռհարձակումը խափանվել է, սակայն Յարոշի հաղթանակի մասին հաղորդագրությունը, միևնույն է, հայտնվել է ռուսական ԶԼՄ-ներում:

Նախնական տվյալներով՝ Յարոշի օգտին է քվեարկել Ուկրաինայի բնակիչների 0.7 տոկոսը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել