Tert.am-ը գրում է.

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը և Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն այսօր Բաքվում քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր և Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ուղիները։

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական Trend գործակալությունը, երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նաև տարածաշրջանային համագործակցությանն առնչվող հարցեր։

Արտգործնախարարների հանդիպումը կայացել է Դավութօղլուի՝ Ադրբեջանի, Թուրքմենստանի և Թուրքիայի արտգործնախարարների եռակողմ հանդիպմանը մասնակցելու նպատակով Բաքու կատարած այցի շրջանակներում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել