49-ամյա Պյոտոր Պորոշենկոն Կիևի Միջազգային հարաբերությունների ինստիտուտի շրջանավարտ է, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլու համակուրսեցին ու ընկերը:
Forbes ամսագրի տվյալներով՝ նրա անձնական կարողությունը կազմում է 1,3 միլիարդ դոլար, ու նա յոթերորդն է ուկրաինացի մեծահարուստների ցանկում: Պորոշենկոյի ակտիվում են Roshen հեղինակավոր կամպանիան, «5-րդ ալիքը» ու այլն:
Այս պահին նա պատգամավոր է, հանդես է գալիս եվրաինտեգրացիայի պաշտպանության դիրքերից, ակտիվորեն աջակցել է Մայդանի հեղափոխությանը:
Պորոշենկոն տարբեր կաբինետներում զբաղեցրել է արտաքին գործերի, էկոնոմիկայի նախարարների պաշտոնները, նախագահ Վիկտոր Յուշենկոյի կառավարման տարիներին եղել է անվտանգության խորհրդի քարտուղար:
Ուկրաինայի նոր նախագահը չորս երեխաների հայր է:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=664694383580109&set=a.124703257579227.13583.100001186610933&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



