ՀԱՐՑ

Սեռական հարաբերություն ունենալիս ես միշտ պաշտպանվում եմ՝ պահպանակ եմ օգտագործում, սակայն վերջերս պարզվեց, որ ինձ մոտ սեռավարակ կա: Հնարավո՞ր է պահպանակով սեռական հարաբերության ժամանակ սեռավարակի փոխանցումը:

ՊԱՏԱՍԽԱՆ

Պահպանակով սեռական հարաբերություն ունենալու դեպքում սեռավարակների փոխանցումը հնարավոր է մի քանի պատճառներով.

1) Պահպանակ արտադրողը միշտ նշում է, որ այն պաշտպանվելու բացարձակ միջոց չէ:

2) Կրկնակի օգտագործման դեպքում,

3) Երկարատև սեռական ակտի դեպքում նվազում է պահպանակի քսուքը, ինչն էլ պահպանակի վրա միկրոճաքերի առաջացման պատճառ է դառնում:

4) Հաճախ սկզբում սխալ են հագցնում պահպանակը, հետո հանում և շրջում են, եթե զուգընկերը ունի խնդիրներ (սեռավարակներ), ապա այն կփոխանցվի նաև զուգընկերուհուն:

5) Պահպանակի ամբողջականությունը կարող է խախտվել երկար ժամանակ ոչ նպաստավոր վիճակում պահելու պատճառով (գրպան, դրամապանակ և այլն):

Վրեժ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ
Մ. Հերացու անվան
ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս,
սեքսոպաթոլոգիայի  կլինիկայի
բժիշկ-սեքսոպաթոլոգ,
բժշկական գիտությունների թեկնածու

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել