Ամեն ինչ սկսվում է նորովի...
Վայ, ՕԵԿ-ՕԵԿ, էս ի՜նչ արագությամբ ես դու կազմալուծվում: Ընդդիմությունը վրեդ լավ չեկավ: Այսպես որ շարունակվի, ամենայն հավանականությամբ, ի դեմս Հեղինե Բիշարյանի՝ կուսակցությունում կմնան երկու հոգի՝ երկորդի անունը չեմ տա:
Երեկ Վերջին զանգ էր, ու ճանապարհային ոստիկանության այդքան հորդորներից հետո քաղաքում գտնվեցին պապաներ, որոնք իրենց բալիկներին չզրկեցին այդ օրը մեքենա վարելու հաճույքից (նրանց փոխարեն դա արեցին #պետավտոտեսուչները), իսկ այդ երեխաները, ամենայն հավանականությամբ, չունենալով վարորդական վկայականներ ու համակարգչի խաղերի դեմից նոր դուրս եկած, քաղաքը դարձրել էին GTA խաղի պալիգոն:
Դե հիմա մարդ էր մի երկու բաժակ (ուղղակի շատ մեծ բաժակ) բարլուսին խմել էր ու եկել էր ԱԺ, բա՞ արժեր այդքան տարածել ու խոսել: Չեմ հասկանում, ԱԺ-ում էլ ի՞նչ կարան անեն, աչքիս պատգմավորների մեծ մասը իրար մեջ գռազ են եկել, թե ով կարա այնպիսի բան անի, որ ՖԲ-ն մենակ իրենց մասին խոսի:
«Աստղային պատերազմները» առանց աստղերի (իմ համար ո՛չ առաջինը, ո՛չ երկրորդը աստղ չեն) շարունակվում է: Դե իրանք իրար ոնց կարացան վիրավորեցին, հիմա հերթը նրանց ծանոթ-բարեկամներին է, նրանք էլ մարդ ա մի-մի հատ ստատուս ձոնում են միմյանց: Կեցցե՛ք:



