Բարոյական Ռուսաստանը Т-90С տանկերի հերթական խմբաքանակ (100 հատ) մատակարարեց Ադրբեջանին՝ դրանով շեշտակի ուժեղացնելով տարածաշրջանում իր միակ ու ռազմավարական դաշնակից Հայաստանի անվտանգությունը: Կեցցե՛ մեր դարավոր բարեկամ եւ մեծ եղբայրը: Կորչե՛ն անբարոյական եվրոպաներն ու եվրոպամետները: Երեւանի կենտրոնում պետք է կանգնեցնել ոչ միայն Միկոյանի, այլ նաեւ մեծն Պուտինի արձանը: Ավելի լավ է մեր հայ զինվորները վաղը զոհվեն մեր դարավոր եղբոր, բարոյական Ռուսաստանի զենքերից, քան թե տարատեսակ անբարոյական լիբերալներ մեր սուրբ երկրում կործանարար «ժողովրդավարություն», «մարդու իրավունքներ», «օրինականություն», «հավասարություն», «ազատություն» քարոզեն եւ տարատեսակ արեւմուտքների ճնշման օգնությամբ թույլ չտան, որ մենք մեր սուրբ ավանդապաշտ ֆոբիաների ներքո մեր սեփական հայրենիքում հանգիստ իրար միս ուտենք: Հուռա՜ ընկերնե՛ր:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=10152155782577199&set=np.29854165.100003713196176&type=1&theater¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել